ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ողջունել է պաղեստինցիների ցեղասպանության մասին Արդարադատության միջազգային դատարանի՝ Իսրայելի դեմ կայացված վճիռը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի` Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի հիման վրա Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու որոշումը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես արժեքավոր եմ համարում Գազայի հատվածում անմարդկային հարձակումների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված վճիռն ու ողջունում եմ այն», - «X»-ի իր միկրոբլոգում գրել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ուշադրությամբ հետևել դատական գործընթացին՝ ապահովելու, որ «անմեղ պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործություններն անպատիժ չմնան»։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր մասնակից երկրների համար պարտադիր այս որոշումը կհանգեցնի կանանց, երեխաների և տարեցների դեմ Իսրայելի անխտիր հարձակումների դադարեցմանը»։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի «աջակցել պաղեստինցի եղբայրներին» և կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հրադադարի հասնելու և մշտական ​​խաղաղություն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն անհապաղ հրադադար հաստատելու միջնորդությունը չէր բավարարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular