ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը պետական այցով մեկնել է Հնդկաստան՝ ամրապնդելու ռազմավարական համագործակցությունը երկրների միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով Հնկաստանում է՝ աշխարհի 5-րդ խոշոր տնտեսությունն ունեցող երկրի հետ ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով։

Մակրոնը՝ որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել ամենամյա շքեղ զորահանդեսին, որն այս տարի համընկել է Ֆրանսիայի ղեկավարի երկօրյա այցի հետ, ինչն արտացոլում է Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև աճող գործընկերությունը, հայտնում է «France 24»-ը։

Մակրոնը ձգտում է հասնել նրան, որ Ֆրանսիան ավելի մեծ ներգրավվածություն ունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և դա այն ​​պայմաններում, երբ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները ձգտում են օգտագործել Հնդկաստանը որպես Չինաստանի ռազմական և տնտեսական հակակշիռ:

 

Հնդկաստան ժամանելուց առաջ Մակրոնի գրասենյակը հայտարարել էր, որ Հնդկաստանը «առանցքային գործընկեր է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»:

Ֆրանսիան նաև հույս ունի ամրապնդել իր ռազմական պայմանագրերը Հնդկաստանի հետ․ Նյու Դելին բազմամիլիարդանոց գործարքների շրջանակում արդեն իսկ ներմուծում է ֆրանսիական արտադրության «Rafalel» կործանիչներ և «Scorpene» դասի սուզանավեր։ Հնդկաստանն իր հերթին աշխատում է արդիականացնել իր բանակն ու ձգտում դիվերսիֆիկացնել պաշտպանական գնումներն իր ավանդական մատակարարից՝ Ռուսաստանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular