ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ-ն մեկնարկել է Հայաստանում տեղահանված անձանց իրավունքների և սոցիալական երաշխիքների ամրապնդման ծրագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգի և այդ գործում Եվրոպայի խորհրդի դերակատարման հարցերը։ Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն բարձր է գնահատում բոլոր վերոնշյալ բարեփոխումների օրակարգում Եվրոպայի խորհրդի ու դրա մարմինների, հատկապես՝ ենետիկի հանրձնաժողովի ու Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) փորձագիտական կարծիքների կիրառումը և հանձնարարականների իրականացումը:

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Եվրոպայի խորհրդի և արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը: ԵԽ գործընկերները ներկայացրել են Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագիրը և դրա երեք ուղղությունները՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության լավարկում, սոցիալական երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում:

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի իրականացման կարգավիճակին, այդ թվում՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ու «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների մշակման գործընթացին և այս ոլորտում ԵԽ փորձագիտական աջակցության տրամադրման կարևորությանը: Քննարկվել են նաև դատաիրավական, հակակոռուպցիոն և սահմանադրական բարեփոխումների ընթացքի, դատական համակարգում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման և այս ուղղությամբ ԵԽ փորձագիտական աջակցության տրամադրման կարևորության վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են նաև փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular