ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է, կան մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համատեղ ուժերով։

Մխիթար Հայրապետյանը լսել է, թե ինչ ակնկալիքներ ունեն ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունները նախարարությունից, ինչ խնդիրներ ու առաջարկներ ունեն, նաև ինչ մեխանիզմների կիրառմամբ են պատկերացնում ոլորտի զարգացման խթանումն ու առաջմղումը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների հաղթահարման մի շարք հնարավորություններ։

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում առանձնակի կարևորվել է ինժեներական կրթության ուղղությամբ նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որակյալ կադրերի պատրաստումն ու սերնդափոխության ապահովումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular