ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն հարուստի որդի չէ, ուստի պետք է լինի այս տարածաշրջանի գերազանցիկը․ Ոսկանյան

ՎԻԴԵՈ

ԵՄ երկրների դիտորդները, որոնք գտնվում են Հայաստանում, չեմ կարծում, որ լուրջ նպաստ են բերում մեր երկրի անվտանգությանը։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» հերթական քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու, ըստ մեր իշխանության, Իրանի հետ համատեղ զորավարժության անցկացումը մեր անվտանգությունը չի կարող ապահովել, իսկ հեռադիտակով զինված ԵՄ դիտորդները կարող են։

«Ինչո՞ւ չի իրականացվում այդ զորավարժություններով Հայաստանի անվտանգության ապահովման գործընթաց։ Ես վստահ եմ՝ Արևմուտքից կա ճնշում Հայաստանի վրա՝ Իրանի հետ անվտանգային հարաբերությունները զարգացնելու առումով»,- նկատեց Ոսկանյանը։

Իրանագետի դիտարկմամբ՝ դրա այլընտրանքը Հայաստանի մահն է:

«Քեզ ասում են՝ կարող ես խմել այս դեղն ու առողջանաս, կամ չխմել այդ դեղը, քանի որ այն իրենց հակառակորդն է ստեղծել։ Դա նշանակում է՝ քեզ առաջարկում են մահ»,- ասաց Ոսկանյանը։

Ըստ նրա՝ Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն։ 

«Դրանք քմահաճույքի խնդիր չեն, այլ կենսական հարցեր ու մարտահրավերներ։ ՀՀ-ն հարուստի որդի չէ, ուստի պետք է լինի այս տարածաշրջանի գերազանցիկը։ Այդ գերազանցիկներն են, ի վերջո, արդյունք գրանցում։ Մենք ունենք կարողություններ ու հմտություններ, ուղղակի պետք է տեսլական ու ճանապարհային քարտեզ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular