ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի արձակած սարքը վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթին, սակայն՝ գլխիվայր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի՝ դեռևս սեպտեմբերին արձակած սարքը (Smart Lander for Investigating Moon) պատմական վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթին, սակայն դրա՝ Երկիր ուղարկած պատկերներից պարզ է դառնում, որ սարքը գլխիվայր է վայրէջք կատարել:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Ճապոնիայի տիեզերական գործակալությունը:

Ճապոնիան ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից, Չինաստանից և Հնդկաստանից հետո դարձել է աշխարհում հինգերորդ երկիրը, որի արձակած սարքը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի վրա:

Զոնդի արևային մարտկոցների հետ կապված խնդիրներն ի սկզբանե դժվարացրել են մասնագետների համար որոշելը, թե արդյոք այն վայրէջք է կատարել նախատեսված տարածքում: Սակայն Ճապոնիայի օդատիեզերական հետախուզական գործակալության (Jaxa) տվյալները ցույց են տալիս, որ այն վայրէջք է կատարել նպատակակետից 55 մետր հեռավորության վրա՝ հրաբխային ժայռերով պատված հատվածի երկու խառնարանների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular