ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն այժմ մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»․ Արթուր Խաչատրյանը՝ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։ Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև նահանգային-մարզային հարաբերությունների համագործակցության վերաբերեյալ աշխատանքները սկսվել են դեռևս 2022թ․ սկզբից, երբ փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձև։ Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաև մեկ այլ հայանպաստ բանաձև՝ դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրավունքը և կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։

Հունվարի 22-ի ձեռնարկը կազմակերպվել էր նահանգային օրենսդրի անդամ և հիշյալ բանաձևերի ընդունումն առաջնորդած Քրիս Հոլդենի, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների կողմից։

Իր խոսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամետ բանաձևերն առաջ մղելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Կալիֆոռնիայի օրենսդիրներին և Հայ դատի հանձնախմբին՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևերի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերյալ էջը փակված չէ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և թշնամական գործողություններին․ «Կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե Ադրբեջանը հայի արյան ծարավը հագեցրել է Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներով և օկուպացիայով, բայց, ինչպես մենք կանխատեսել էինք, և տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, դա ակնհայտորեն այդպես չէ: Առաջադրելով նոր նպատակակետեր՝ Բաքուն այժմ մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», սպառնում է Սյունիքի միջանցքով ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչպես նաև բացահայտորեն պահանջում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը»։

Խաչատրյանը բարձր է գնահատել նորաստեղծ հարաբերությունները Կալիֆոռնիայի և Սյունիքի հետ՝ նշելով, որ դա կօգնի տնտեսական և մշակութային ավելի ամուր կապերի զարգացմանը, ինչն օգտակար կլինի Սյունիքի համար,  որը, ադրբեջանական կողմից սահմանամերձ գյուղերի շարունակվող ռազմական օկուպացիայի և վերսկսման սպառնալիքների պայմաններում, շարունակում է մնալ վտանգի տակ։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Քրիս Հոլդենը, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը, և կալիֆոռնիացի բազմաթիվ խորհրդարանականներ։

Հայ դատի հանձնախմբի հրավերով Արթուր Խաչատրյանը Կալիֆոռնիայից մեկնել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular