ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս. Մարուքյանը՝ Ադրբեջանին աջակցած ուկրաինացի պատգամավորին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, X-ում գրառում է կատարել՝ մեկնաբանելով ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացման քննարկման ժամանակ:

«Դեռևս 2021 թվականին, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի տրխրահռչակ Ռազմավարի պուրակի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկեններ։

Երբ իմ ելույթում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները,  ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն բողոքել է նիստի նախագահին, որ թույլ է տվել ինձ ելույթ ունենալ պաստառներով և թույլ չի տվել, որ նա նույնն անի։ Բողոքի այս ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը խնդրել է նրան հեռանալ նիստերի դահլիճից։

Ուկրաինացի պատգամավորի այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է նա աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝  էթնիկ զտման ենթարկված հազարավոր բնակիչների և Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս, քո ելույթն ինձ տհաճություն պատճառեց», - գրել է Մարուքյանը:

Նշենք, որ Գոնչարենկոն երեկվա իր ելույթում հայտարարել էր, որ սա իր համար տխուր պահ է և որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ-ում լիազորություններից զրկելու համար կուրախանան Մոսկվայում, բայց ոչ Ստրասբուրգում կամ Կիևում:

«Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին՝ դուք ազատ աշխարհի մի մասն եք, և մենք ցանկանում ենք ձեզ այստեղ տեսնել․․․ Կեցցե՛ Ադրբեջանը, կեցցե՛ Եվրոպան։ Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք սա, և մենք սպասում ենք այստեղ ադրբեջանական պատվիրակությանը»,- հայտարարել էր Գոնչարենկոն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular