ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի` Թուրքիա այցի արդյունքները 2 երկրի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբն են. Աբդոլլահիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական այցը Թուրքիա և դրա արդյունքները երկու երկրի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբն են։ Այս մասին X-ում գրել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

«Երկկողմ համաձայնագրերը բարիդրացիության և դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում են և վերաբերում են հարաբերությունների բոլոր հարթություններին, ներառյալ առևտուրը, ներդրումները, տնտեսությունը, մաքսայինը, արդյունաբերությունը, սահմանային շուկաների և ազատ գոտիների ընդլայնումը, մշակութը, զբոսաշրջությունը, սահմանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը», - գրել է Աբդոլլահիանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular