ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունը միայն քվեարկություն չէ, հաղթելու համար պետք է դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունը միայն քվեարկություն չէ։ Ավելին, եթե որպես անհատ, միավորներ և հասարակություն մենք մեր ընտրությունը նախապես կատարած լինենք, ապա ոչ մի քվեարկության օր վախենալու կամ մերժելու չէ։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ընտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ․

Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ. այս առումով պրոցեսն արդեն սկսված է։ Բոլորս ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, էլ թաքնվելու-խուսափելու հնարավորություն չի լինելու։

Իշխանության բազային սցենարը ենթադրում է անհիշողություն, աներազանք, անպատմություն, անսրբություն մի նոր հայկական միավոր։ Այն, ինչը մեզ առաջարկվում է, մեծ հաշվով «ազգային սեռափոխության» ծրագիր է։ Սա էքսպերիմենտ է, որին աշխարհը ուշադիր հետևելու է։ Պետք է լինել անկեղծ. շատերը սա ընդունելու են, շատերը ցույց են տալու, թե չեն հասկանում, (քաղաքականությամբ չի զբաղվում), շատերն ասելու են՝ ես դեմ եմ, բայց կողքից կնայեմ։ Այնուամենայնիվ, շատ ավելի մեծ թվով մարդիկ մերժելու են, պատրաստ լինելով տեր կանգնել իրենց պատմությանը, արժեքներին, գերեզմաններին, տաճարներին, երազանք ունենալու իրավունքին։ Եվ այս մեծամասնությունը խայտառակ ձևով կպարտվի, եթե չլինի պայքարի ազնիվ ու գրագետ մենեջմենթ։

Իտալացի գրող Պրիմո Լևին՝ Աուշվիցի նախկին կալանավոր, իր «Եթե սա մարդ է» գրքում նկարագրում է համակենտրոնացման ճամբարում մարդու վերածումը չմարդու։ Սկզբում սպանում են մարդուն ներսից՝ արժանապատվություն, հիշողություն, կարոտ։ Ու ֆաշիստական մեքենան ստանում է լրիվ անունակ զանգված՝ առանց ընդզվման, առանց դիմադրության, առանց անհամաձայնության որևէ իրավունքի։

Մեզ հիմա առաջարկում են նույն ճանապարհը. իրավունք չունեք հիշելու, որ ունեցել եք 27 տարի հաղթած անկախ պետականություն, որ միասին մեծ զրկանքների գնով լուրջ հաջողություններ եք ունեցել, որ մասնակիցն եք եղել պատմական հաղթանակների ու պատմական իրադարձությունների, որ ունեցել եք արժանապատվություն, որ Ամարասը հայկական է, որ Գանձասարը, Դադիվանքը հայկական են ու մի օր էլի լինելու են մեր տիրապետության տակ։ Այսպես՝ մինչև անասունի այսօրը պետք է մոռանալ. դա ձերը չի եղել, ձեզ խաբել են, մի´ հիշեք, մի´ հավատացեք նույնիսկ այն բաներին, որոնց մասնակիցն եք եղել։

Ի՞նչ անել ընտրություններում հաղթելու համար

Ընտրությունը միայն քվեարկություն չէ։ Ավելին, եթե որպես անհատ, միավորներ և հասարակություն մենք մեր ընտրությունը նախապես կատարած լինենք, ապա ոչ մի քվեարկության օր վախենալու կամ մերժելու չէ։

Քայլ առաջին՝ ուղիղ, բաց աչքերով  նայել մեզ բոլորիս պարտադրվող ընտրությանը։ Իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։

Քայլ երկրորդ՝ լուծել պայքարի ճիշտ մենեջմենթի խնդիրը։

Քայլ երրորդ՝ դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից, որոնցից առանցքայինները երեքն են.

1. Նախկին-ներկա

2. Նախկինների թալան

3. Միևնույն է այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել, ամեն ինչ վերջացած է։

Այս երեք թակարդներով իշխանությունը կազմալուծում է հասարակությանը, արգելակում որևէ առողջ-կոնսոլիդացիոն պրոցես, որևէ հույս ու կամք։ Սա պետք է խափանել։ Հաջորդաբար ներկայացնելու եմ երեք թակարդներից դուրս գալու՝ իմ առաջարկները»,- գրել է Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular