ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա․-ն է։

Ոստիկանները հիվանդանոցում էին, երբ  շտապօգնության խումբը «դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։ 

Տեղում ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ․-ն է։ Կարճ ժամանակ անց շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։

Տեղում ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ․-ն է։

Մինչ բժիշկները 3 վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կնետրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ պարզել են, որ նույն օրը ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա․-ի, Գևորգ Գ․-ի, Լերմենտ Գ․-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ի ,15-ամյա  Ադամ Մ․-ի , 20-ամյա Հայկ Խ․-ի, 17-ամյա Հովհաննես Հ․-ի, 16-ամյա Տիգրան Խ․-ի, 17-ամյա Հակոբ Խ․-ի, 18-ամյա Արթուր Հ․-ի, 16-ամյա Աբել Ս․-ի, 16-ամյա Ալբերտ Ա․-ի , 15-ամյա Գոռ Թ․-ի, 18-ամյա Վանիկ Թ․-ի, 17-ամյա Հայկ Ս․-ի, 17-ամյա Սամվել Բ․-ի, 16-ամյա Արեն Ս․-ի, 17-ամյա Սերժ Գ․-ի, 16-ամյա Միքայել Բ․-ի , 17-ամյա Լևոն Ղ․-ի, 16-ամյա Սիմոն Մ․-ի, 16-ամյա Սարգիս Շ․-ի, 16-ամյա Միքայել Մ․-ի, 16-ամյա Սամվել Մ․-ի և 16-ամյա Տիգրան Մ․-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով միմյանց հարվածներ են հասցրել։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular