ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան  գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց։

Տեղեկացանք, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, ով, ի դեպ, ՄԻՊ նշանակվելուց հետո առաջին այցելություններից մեկը կատարեց Արցախ, որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել: Արցախցի դատավորները դիմել են Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն վերջինս «ցրել» է եւ չի ընդունել նրանց, թեեւ շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից եւ մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular