ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուրիչը հայտնել է, որ Հայաստան այցելելու վերաբերյալ բանակցություններ է վարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելու ֆոնին Վեհաժողովում Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչների խումբը ներկայացնող ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, հետաքրքրվել՝ արդյոք Բաքվում որևէ կերպ մեկնաբանե՞լ են փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությունը դիտարկելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելու որոշումը, հաղորդում է «Լուրերը»:

«Սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո պարզ էր, որ անհրաժեշտ է, որ այցելեմ երկու երկրներ: Իմ առաջնային հետաքրքրությունն էր՝ այցելել Ադրբեջան և մեկ ուղերձ հղել, որը վերաբերում է բոլոր առանցքային հարցերին: Այն է՝ բոլոր անհատները, որոնք բնակվում են ԵԽԽՎ անդամ երկրներում, պետք է լիարժեք ունենան մարդու բոլոր իրավունքները և ազատությունները»,- նշել է Բուրիչը, հավելել՝ կարևոր էր, որ Եվրոպայի խորհրդի մարմինները կարողանան այցելել Լեռնային Ղարաբաղ:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի սկզբին ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի այցը ԼՂ, ինչպես նաև գերիների փոխանակումը դրական քայլեր էին:

Բուրիչը նշել է՝ այդ ժամանակ թվում էր, թե գործընթացում դրական միտում կա, ինչը ԵԽ-ն մշտապես քաջալերել է: «Ես չէի կարող պատկերացել, որ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ, և ԵԽԽՎ-ն չի հրավիրվի՝ դիտարկելու Ադրբեջանում ընտրությունները»,- ասել է Բուրիչը:

Նա հավելել է, որ ԵԽ-ն պետք է երկխոսության համար ուղիներ գտնի, որովհետև խոսքը տարածաշրջանի խաղաղության մասին է:

Բուրիչը տեղեկացրել է, որ այժմ բանակցություններ է վարում Հայաստան այցելելու վերաբերյալ, նշել՝ ԵԽ-ն Հայաստանին աջակցություն է առաջարկել՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների բավարարման հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular