ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ լավ գիտեմ՝ որ մեկդ 2018-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխով» գոռացել, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին․ Մի՛ ստիպեք՝ պատմեմ․ Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը գրել է․

«Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ո՞նց ես, ի՞նչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին:

Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասե՞մ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած՝ արձագանքում ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին:

Փաշինյանին ո՞վ ա բերել... Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք: Ախր շատ լավ գիտեմ, թե որ մեկդ 18-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխոոոոոով» գոռացել, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էդ առիթով, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին, որ մեկդ ինչ հագած ու անհանգստությունից քրտնելով՝ ինչքան է սպասել իրա ընդունարանում...

Բոլորը գիտեմ:

Մի՛ ստիպեք պատմեմ, թե ոնց այն ժամանակ, երբ մենք փողոցում պայքարում էինք, լուրջ դեմքերով սրճարաններից մեկում «հանդիպումներ» էիք անում «հերթագրվածների» հետ: Պատմե՞մ, թե ինչից էիք խոսում:

Մի՛ ստիպեք, ախպոր պես, մի՛ ստիպեք անցնենք դաշտը մաքրելուն. դրա ժամանակ չի:

Հանրապետականը մի նպատակ ունի՝ իշխանափոխություն՝ իշխանափոխություն հանուն մեր հայրենիքի: Ձեր կեղտոտ խաղերի ժամանակն ու հավեսը չունենք:

Հուսամ՝ կսթափվեք:

Գո՛րծ արեք, իսկ եթե չեք կարողանում, մի՛ խանգարեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular