ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը Հայաստանի թշնամին է, բայց կարծես այս իշխանությունների հայրը լինի»․ Պարույր Հայրիկյանը՝ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնության մասին.168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է սպասվում Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են հակադարձել ադրբեջանական պահանջներին՝ Անկախության հռչակագրի համար։

168.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն այս հարցերին ի պատասխան ասել է, որ որևէ իշխանություն չի կարող փոխել Անկախության հռչակագիրը, այն ընդունված փաստաթուղթ է։

«Սակայն իշխանությունը կարող է դուրս թողնել Սահմանադրությունից, այսինքն՝ մեր երկրում գործող հիմնական օրենք չլինել։ Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարի հիմքում երևի հենց այս նպատակադրումն է։

Այս շատախոսության պայմաններում իշխանությունները հստակ պիտի ասեին, թե ինչի են ձգտում և ինչն է այդ ձգտման ճանապարհին իրենց խանգարում։ Այս կիսատ-պռատությունն իրենց գործը չի հեշտացնելու, որովհետև կան բաներ, որոնք շատերի համար ընդհանրական են։ Պահանջներ ներկայացնում է ցեղասպանություն իրականացրած թշնամին, ի վերջո, Ալիևը Հայաստանի թշնամին է, բայց այս իշխանությունների համար կարծես թե իրենց հայրը լինի»,- նշել է Պարույր Հայրիկյանը։

Ըստ նրա, Սահմանադրություն փոխելը խնդիր է, քանի որ իշխանությունն ի սկզբանե  խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, այլ ոչ թե՝ Սահմանադրությունը փոխելու։

«Սահմանադրությունը փոխելը ծնողադավության նման մի բան է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձանից ավելի մեծ ընդդիմադիր չուներ, բայց երբ պետք է անդրադառնային Սահմանադրությանը, ես չխոսեցի այն փոխելու մասին, այլ խոսեցի բարեփոխելու մասին։ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի դեմ սև դրոշներ պարզած, նրա ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից դուրս եկած մարդս, չորս տարի անց, խոսեցի ընդամենը բարեփոխումների մասին։

Համարում էի, որ ժողովրդի մի զգալի մասի մասնակցությամբ աշխատանք է կատարվել, և ծնողադավ չէի։

Զրոյից սկսում են նրանք, որոնք նվազագույն հարգանք չունեն իրենց պատմության, սեփական ժողովրդի անցյալի նկատմամբ։ Հիմա մենք նման մի գործչի հետ գործ ունենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սրանք իրենց քաղաքականության մեջ իրենց քաղաքական հայրերին լրիվ զրոյացնելու կողմնակից են»,- շեշտել է Պարույր Հայրիկյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը դեմ է «ազգ» հասկացությանը, ավելին՝ իշխանությունն ունի ինչ-որ պատվերներ, խոստումներ  կամ հրամաններ, որոնք հայ ազգի հետ առհասարակ կապ չունեն․

«Աստված ասում է՝ պատվիր ծնողներիդ, սրանք չեն պատվում, կամ էլ ունեն այլ ծնողներ, որոնց պատվում են»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular