ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ից շատերը խուսափում են հանրային խոսքից, չեմ զարմանա, որ սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին». Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ից շատերը խուսափում են հանրային խոսքից, չեմ զարմանա, որ սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»: Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

««Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»։

Մեր երկրի հանրային դաշտում «ջուր պղտորողների» պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա՝ առավել ևս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական և սխալ հնչեղություն են տրվել, և շնորհիվ պղտորողների «մասնագիտական հմտությունների», տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:

 

2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաև ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները, և հատկապես 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը ևս կարող է սխալվել:

Նիկոլի և իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է և բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու և աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով՝ նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել և սխալվում են՝ Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, և այլն:

2018թ. գարնանային էյֆորիան և «ոգևորվածությունն» այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել Հայ Ժողովրդի բոլոր հավաքական ձեռքբերումները:

Իմ խորին համոզմամբ, հիմա շատ-շատերն են գիտակցել և գիտակցում իրենց գործած ուղղակի և անուղղակի սխալները: Բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն և միավորվել՝ դրանք ուղղելու համար: Որովհետև, ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում և այդ մասին խոսում են նաև մեր թշնամիները՝ անունը դնլով ռևանշ:

Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո  որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետևանքների մասին հազար լեզվով զգուշացնող և ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց և այն Նիկոլին փոխանցելուց հետո, որքան հպարտ և ուրախ էին իրենց «հաղթանակով»: Իհարկեմ պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաև, թե ինչո՞ւ են հենց հիմա բարձրացնում «ո՞վ է իշխանության բերել Նիկոլին» տխմար հարցադրումը, և ոչ թե օրինակ՝ 2018-20թթ-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի, և ոչ ոք այլևս չի ցանկանում ասոցացվել նրա և նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը՝ գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի, վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5 000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետևաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ  Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս՝ մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ, ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող և ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասական գործունեությունից:

Հ.Գ.- Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»»,- գրել է Զաքարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular