ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է դուրս գալ ԵԽԽՎ-ից և ԵԽ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի իշխանություններն ուսումնասիրում են ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգերը։ Այս մասին գրում է Trend գործակալությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ դա պայմանավորված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը կարող է Բաքվին փոխանցել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի նոր քարտեզներ, եթե դրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանան։ Ինչպես պարզաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանն արդեն երկու անգամ նման քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին, սակայն Բաքուն պնդում է, որ դրանք ճշգրիտ չեն։

Մինչ այս Միրզոյանն ասել էր, որ հայկական կողմը խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց է տեսնում։ Նրա խոսքով, բոլոր գաղափարները կառուցողականորեն մշակվել և ուղարկվել են Բաքվի ներկայացուցիչներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular