Տագնապ՝ մի շարք բնակավայրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․
«Իրազեկում
Հունվարի 26-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ավան և ժամը 12:30-ին Լեռնարոտ բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ»։