ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ախորժակը բացվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տևական ժամանակ խոսելով «խաղաղության» մասին, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է գեոպոլիտիկ փակուղու առաջ, քանի որ իր կողմից բարձրագոչ հայտարարությունների հետ կապված Բաքվից լրիվ այլ տրամադրություններ են գալիս։ Փաշինյանը, թերևս, լավ չի ընկալում այն փաստը, որ «խաղաղություն» կոչվածը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար, մի կողմի բարի ցանկություններով ու նկրտումներով երբեք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի գալու, իսկ Ալիևը դրա մասին ուղղակի բաց տեքստով խոսեց։

Եթե հիշում եք՝ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել։ «Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Այս տարածքներում 30 տարի չենք եղել, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա նա դա կնշեր, բայց Հայաստանը դա սահման չի համարում, կարծում է, որ իր սահմանն Աղդամում է: Իմ հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց, հետևաբար՝ մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, քանի որ սահմանը պետք է արձանագրվի»,- հայտարարել էր նա։

Բացի նման կտրուկ ու կոշտ ձևակերպումներից Ալիևը նաև նշել էր, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան»։ «Հայաստանն, իր հերթին, օկուպացման տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է»,- նշել էր նա։

Նման հռետորաբանությունից ակնհայտ է դառնում, որ՝ նախ Ալիևը գնում է Հայաստանին մինչև ադրբեջանական բոլոր պահանջների վերջ՝ զիջումներ պարտադրելու ճանապարհով։ Իսկ այդ պարտադրանքը եղել է ոչ միայն չբանակցվող դիրքորոշումների, այլև ուժային պարտադրանքի տեսքով, որը դրսևորվել է հայ-ադրբեջանական բանակցությունների բոլոր բաղադրիչների վերաբերյալ, ինչպես Արցախի ուղղությամբ, սահմանազատման և այլն։

Ըստ էության, նման տրամաբանության ֆոնին հասկանալի է, որ ՀՀ-ից հնչող բոլոր առաջարկները, ՀՀ բոլոր դիրքորոշումները մերժվում են, քանի որ Ադրբեջանը պատկերացնում է, որ պատերազմում հաղթել է ու պետք է շարունակի պահանջել ու նոր հաղթանակներ գրանցել այս ռազմավարությամբ։ Ավելին, եթե Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է և կարծում է, թե Ադրբեջանն իր հետ հավասարը հավասարի պետք է նստի ու անուշ-անուշ բանակցի, ապա նա քաղաքական անմեղսունակ է։

Վստահաբար կարող ենք փաստել, որ այս ամենը հաջողությամբ ի կատար է ածվում, որովհետև չկա բավարար արձագանք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, որևէ մեկը մտադրություն չունի վատթարացնել իր հարաբերությունները ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ։ Ադրբեջանն իր հաղթանակի ու Թուրքիայի անվերապահ աջակցության պայմաններում գերվստահ է զգում, օգտվելով նաև միջազգային հարաբերությունների իրադրությունից։ Աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմի շեմին՝ Արևմուտք-Ռուսաստան, Իսրայել-Համաս-Հըզբոլլահ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Եմեն, Իրան-Պակիստան։ Մենք տեսնում ենք, որ մեր չորսբոլորը պայթուն է, չկա որևէ խաղաղ տարածաշրջան, ավելին՝ բոլորիս գլխին կախված է համաշխարհային պատերազմը (ըստ էության, այն թերևս նաև ընթացքի մեջ է արդեն իսկ)։

Ահա այս ամենը համադրելով՝ Ալիևն ամեն ինչ շատ լավ հաշվարկում է և հակված է այս իրավիճակում ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ստանալ հնարավորինս շատ բան Հայաստանից։ Պոկել, քերել այն ինչը հնարավոր է, քանի որ հայաստանյան կառավարիչները գլխահակ պատրաստ են լուռ համաձայնությամբ ամեն ինչ անել, միայն թե «պատերազմ չլինի»։ Եվ հենց այս թեզն է Նիկոլի՝ հայաստանյան հանրությանն ուղղված մեսիջների հիմնական թեզը։ Ավելին, Ալիևի խոսույթից ավելի ակնառու է դառնում, որ ադրբեջանական պահանջները չեն ավարտվել, ընդհակառակը, ախորժակը նոր է բացվում։

Գրեթե, կասկածից վեր է, որ այս ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է ապացուցել, որ այն հատվածներում, որ ինքն առաջ է եկել պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ, սահմանազատման ենթակա տարածքներն են։ Սակայն, եթե կա բանակցային գործընթաց, ապա սա սխալ դիրքորոշում էր և հայելային հետքաշման առաջարկը տեղին չէր։ Այստեղ պետք է լիներ պահանջ՝ լքել այդ տարածքները, քանի դեռ չի սկսվել սահմանազատման գործընթացը, իսկ մենք տեսնում ենք, որ, այսպես կոչված հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողով կոչվածը թիթեռնիկներ է նկարում՝ փոխանակ հստակ կեցվածք ցուցաբերի։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular