ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ձախողում է խաղաղության հեռանկարը. սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես նաև` հիմնական ուղղություններով աշխատանքը տապալելով ձախողում է խաղաղության հեռանկարը, ինչը Արևմուտքի հաշվարկների մեջ չի մտնում:

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկը` Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չվավերացումն է, ինչը նշանակում է, որ նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը հեռացվում է ԵԽԽՎ-ից:

Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում հռչակած ռազմավարական նպատակներին:

Ինչ է դա առաջին հերթին ենթադրում: Արևմուտքը ՌԴ-ի հետ ագրեսիվ դիմակայության պայմաններում, փորձում է տարածաշրջանում իրավիճակն իր ձեռքը վերցնել, իսկ դա այս փուլում ենթադրում է խաղաղության և կայունության հաստատում:

Սա մի գործընթաց է, որը խորհրդային միության փլուզումից հետո մշտապես իր ձեռքում էր պահում ՌԴ-ն:

Այս պահին խաղի կանոններ սահմանելու և դրանք պահպանելու շրջանակներում մեծ պայքար է ընթանում, իսկ Ադրբեջանն, ըստ էության, Արևմուտքի հետ ներքին պայմանավորվածությունները չի կատարում:

Իսկ պայմանավորվածությունը հետևյալն էր` Արցախը հանձնվում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ կապված հարցերը բանակցությունների միջոցով է կարգավորվում:

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես նաև` հիմնական ուղղություններով աշխատանքը տապալելով ձախողում է խաղաղության հեռանկարը, ինչը Արևմուտքի հաշվարկների մեջ չի մտնում:

Սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում, այլ ոչ թե Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի կամ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուց առաջ:

Այն հիմնական պատճառները, որոնք պաշտոնապես դրված են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հիմքում, դրանք նախորդ տարիներին արձանագրված խնդիրներ են, սակայն կրկնում եմ` քաղաքական նպատակահարմարությունն այս պահին է Արևմուտքին ստիպում նման քայլերի գնալ»,- գրել է Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular