ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը:

Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։

 

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular