ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իլ-76-ի վրա Ուկրաինայի հարձակումը եղել է միտումնավոր և գիտակցված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված ԻԼ-76 ինքնաթիռի վրա հարձակման հետ՝ հարձակումն անվանելով դիտավորյալ և գիտակցված գործողություն։

«Կիևում քաջատեղյակ էին մոտալուտ փոխանակման մասին։ Նրանք գիտեին, թե ինչպես և ինչ ճանապարհով են հանձնվելու ռազմագերիները։ Ինքնաթիռի վրա հարձակումը կանխամտածված և գիտակցված գործողություն էր։ Ահաբեկչությունն ակնհայտորեն ցույց է տալիս Կիևի ռեժիմի՝ բանակցելու անկարողությունը»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվել էր Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինծառայող։

 

Նրանց տեղափոխում էին փոխանակման համար՝ անձնակազմի վեց անդամների և երեք ուղեկցող անձանց հետ միասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular