ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի. փաստաբանական խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, և անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։  

Այս մասին հայտնում են Տիրան Խաչատրյանի պաշտպանական խուբից:

«ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրվող արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը, չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին և օբյեկտիվ իրականությանը։

Նախևառաջ նշենք, որ Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Տիրան Խաչատրյանի զենք գործադրելը դրսևորվել է օդ կրակելով՝ առանց վեճի մասնակիցներին վնասելու որևէ մտադրության։ Ինչ վերաբերում է վեճի առիթին, ապա նշենք, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճը չի եղել  քաղաքական որևէ հարցի շուրջ։ Վիճաբանության հետևանքով վնասվածք ստացած անձը չի հանդիսանում վեճի մասնակից, իսկ նրա վիրավորումը պատահականության հետևանք է։ Ընդ որում՝ վնասվածք ստացած անձի մոտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է թեթև մարմնական վնասվածք, և այդ անձը որևէ բողոք չի ներկայացրել։

Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից և հիմքերից։ Դատարան ներկայացված գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության մասով ամբողջովին անհիմն են, քանի որ Տիրան Խաչատրանի գործողությունները չեն հետապնդել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք  ցուցաբերելու նպատակ, այլ Տիրան Խաչատրյանը զուտ խնդիր է ունեցել պաշտպանելու իր կյանքն ու առողջությունը։ Դատարանը որպես կալանքի կիրառման հիմք է նշել հնարավոր փախուստի կամ թաքնվելու, ինչպես նաև վարույթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապես ենթադրական բնույթ և հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնավորող որևէ փաստական տվյալ։ Ավելին՝ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք և 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ։ Ի պատասխան մեղադրանքի կողմը հայտնեց, որ թեև տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրյանի կողմից վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրվելու ռիսկի զսպումը հնարավոր շփումների ու հեռախոսազանգերի պայմաններում։ Այնինչ ո՛չ միջնորդությամբ և ո՛չ էլ, հետևաբար, դատական ակտով չեն սահմանափակվել Տիրան Խաչատրյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ինչը ցույց է տալիս, որ կալանքի միջնորդությունը բավարարելն ու տնային կալանքի միջնորդությունը մերժելը չի բխել ընտրված խափանման միջոցի օրենսդրական նպատակներից։ Կարճ ասած՝ ինքնանպատակ է։

Կարծում ենք, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։

Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-2021 թվականներին՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում ունեցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով (ՀՀ ազգային հերոսի կոչում), Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»,- նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular