ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական զգուշացումը Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե Ռուսաստանն ԱՊՀ երկրներից ակնկալում է ՄԱԿ-ում հակառուսական բնաձևերի չընդունման հստակ դիրքորոշում։ «Իհարկե կուզեինք, որ Գլխավոր ասամբլեայի բանաձևերի ակնհայտ հակառուսական նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժողականությունն այնպիսի նախաձեռնությունների նկատմաբ, որոնց հետագա գործողությունների շարան է հետևում, ոչ միայն Ռուսաստանը սևացնելու, այլև ԱՊՀ երկրների հետ օգտակար ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը խոչընդոտելու առումով»,- ասել է փոխնախարարը։ Դիվանագիտական այս ձևակերպումները ԱՊՀ երկրների մասով առաջին հերթին վերաբերում են հենց Հայաստանին։ ԱՊՀ երկրներից Մոլդովան և Ուկրաինան վաղուց հստակ թշնամական դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ և չեն թաքցնում այդ հանգամանքը, ընդհուպ հայտարարել են, որ լքելու են ԱՊՀ-ն։ Մյուս բոլոր երկրները նման բանաձևերի քննարկելու ժամանակ նույնական են քվեարկում։

2021 թվականից սկսած մի քանի դրվագներով ոչ միայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այլ նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և այլ ատյաններում Հաայստանն ակնհայտորեն հակառակ քվեարկություն է իրականացրել՝ մի շարք դեպքերում հրաժարվելով պաշտպանել Ռուսաստանին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մի քվեարկության ժամանակ էլ Հայաստանի ներկայացուցիչը պարզապես չի ներկայացել քվեարկության, ապա պատճառաբանել է, թե մեքենան չի կարողացել հանել ավտոտնակից։ Արդյունքում Ռուսաստանի դեմ ընդունված բանաձևերը լուրջ հետևանքներ կարող են ունենալ ու առաջին հերթին ոչ թե Ռուսաստանի համար, որը մեծ կայսրություն է և կարող է ինքն իրեն պաշտպանել, այլ նաև Հայաստանի համար, որն ատամ ցույց տալու իր դրսևորումներում երբեմն անցնում է չափը, ուստի հարկավոր է հստակ ֆիքսել՝ ո՞ւր է ցանկանում գնալ Հայաստանը։

Ի դեպ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հաստատել է, որ Հայաստանը նոր դաշնակիցներ է փնտրում։ Թե ովքե՞ր են այդ դաշնակիցները Միրզոյանը չի նշել, սակայն հայտարարել է, թե Հայաստանի համար ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցին դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, նոր դաշնակիցներ փնտրել։

Աննա Մանուկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular