ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ կունենա. ո՞րն է նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված են «Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի մասին» ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաև «Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծերը:

Հիմնավորման մեջ, որը վաղը ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշման ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի հաստիք ստեղծելու և այդ հաստիքին հավատարմագրում իրականացնելու անհրաժեշտությամբ: 

«Հայ-չեխական երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման ու վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ:

Հայաստանի և Չեխիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև  ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականին ստորագրված համաձայնագիրը, որով սահմանվում են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ձևաչափն ու ընթացակարգերը: Նշված համաձայնագրով նախատեվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ: Երկու երկրները, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան աջակցություն են ցուցաբերում ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, շահագործման, նորոգման, արդիականացման և տեխնիկական սպասարկման ուղղություններով, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրատեսակների և արտադրանքի հետազոտման և մշակման, լիցենզավորված արտադրության կազմակերպման, մյուս կողմին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովման բնագավառներում:

Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով փոխադարձ պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը:

Հայաստանը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժևորում է նաև Չեխիայի գործուն դերակատարությունը որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման,  պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:

Երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը: 

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է   Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ Չեխիայի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի  զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական  ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular