ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կոչ է արել ստեղծել Չորրորդ Հանրապետություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աշխարհը փոխվում է, և փոխվում է հանրապետությունը։ Ըստ նրա դրան կարելի է վերաբերվել այնպես, ինչպես ուզում ես, բայց նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել էվոլյուցիան, միայն դեգրադացիայի կհասնեն։ Այդ առնչությամբ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հատկանշական է այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Սահմանադրությունը վերաշարադրելու անհրաժեշտության մասին հայտարարել էր դեռ 2021 թվականին: Թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ «հարևան երկրի Հիմնական օրենքի տեքստը պարունակում է հղումներ Բաքվի ու Անկարայի նկատմամբ տարածքային պահանջների մասին»։  
«Նոր Սահմանադրությունն ընդունելով Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել Հայաստանի պատմության Երրորդ Հանրապետության էջը, քանի որ այն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման հետևանքով։ Փաստորեն, նա ցանկանում է ամբողջությամբ ժխտել Ղարաբաղի հարցը, վերջնականապես (իր կարծիքով) փակել Արցախի հարցը։ Միևնույն ժամանակ վերջին տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ եվրոպական կառույցներն աչք են փակելու Փաշինյանի ցանկացած հակասահմանադրական գործողությունների վրա և աջակցելու են նրան»,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը, քանի որ իրեն խանգարում է դրա նախաբանը, որը վերաբերում է հանրապետության անկախության հռչակագրին։ «Հռչակագիրը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ այդմ, Փաշինյանը չի ցանկանում այդ փաստաթուղթը հիշատակել Սահմանադրության մեջ,- ասել է փորձագետը,- բացի այդ, հաշվի առնելով եկեղեցու հետ վարչապետի լարված հարաբերությունները, նա կարող է փորձել ջնջել պետության և եկեղեցու համագործակցության մասին կետը։ Նաև արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար երկիրը կարող է հրաժարվել ընտանիք սահմանումից որպես տղամարդու և կնոջ միություն»:
Փորձագետները կարծում են, որ ամեն դեպքում Փաշինյանի համար դժվար կլինի իրականացնել իր ծրագրերը։ Այդ առումով Քոչարյանը չի բացառում, որ իշխանությունները կփորձեն չեզոքացնել սկանդալային թեզերից առաջացած աղմուկը մի ինչ որ գրավիչ բանով, օրինակ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առանց վիզային ռեժիմի հաստատումով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular