ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել է «ՀՀ տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 23-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:

Պատվիրակության կազմում էին Ծրագրի համակարգող Սոֆիո Ցակաձեն, Ծրագրի պատասխանատու Թամարա Բարբակաձեն, Մարդու իրավունքների, ապաստանի, միգրացիայի և եվրոպական իրավունքի փորձագետ Նոեմի Ալարկոն Վելասկոն, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդու իրավունքների և միջազգային պաշտպանության հարցերով փորձագետ Ռաֆայելա դա Կոնսեյսաո Հիլարիո Պասկոալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա դեկտեմբերին մեկնարկած «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները։

 

Անդրադարձ է կատարվել տեղահանված բնակչության իրավունքների իրացումն ապահովելու, նրանց մատուցվող ծառայությունների բարելավման և աշխատակիցների կարողությունների զարգացման, համապատասխան իրավական ակտերի՝ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի լրամշակման աշխատանքներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը տրամադրվող ծառայությունների մասին տեղեկատվության հասանելիությանը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Ծրագրի իրականացման գործընթացում ՆԳ նախարարությունը ներգրավվելու է որպես հիմնական շահառու. միգրացիոն քաղաքականության և օրենսդրության մշակման ոլորտում իրավական գործիքակազմերի ներդրումը ՆԳ նախարարության գործառույթների շրջանակում է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ծրագրի շրջանակներում առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular