ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառության դեպք. երեք անձ կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:

2024թ․ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ձեռք բերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ, Երևան քաղաքում իրացնելու նպատակով, զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Նույն օրը ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս վերը նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված 0,3 միլիգրամ կարմրագույն լուծույթով, երկրորդի մոտից՝ 3.44 գրամ ընդհանուր քաշով ապակյա գլանակ՝ մոխրացած պատերով, երրորդի մոտից՝ գաղտնի փականով, 9սմ երկարությամբ և 1սմ լայնությամբ շեղբով ծալովի դանակ, իսկ չորրորդ անձի մոտից՝ փայլաթիթեղի մեջ լցված, կպչուն ժապավենով փաթեթավորված շագանակագույն, սուր հոտով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Նախնական տվյալներով՝ վերջինս, ով հանդիսանում է Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ, իր՝ վերոհիշյալ երեք ընկերների հետ նախնական համաձայնության գալով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և Երևան տեղափոխելու հարցի շուրջ, նրանց հետ միասին 2024թ․ հունվարի 17-ին ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից ուղևորվել են Սյունիքի մարզ, որտեղից ապօրինի ձեռք են բերել պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով փաթեթավորված ընդհանուր 799.39 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է Երևանի բնակչի անձնական խուզարկության ժամանակ:

Բացի այդ, վերջինս, լինելով ձերբակալվածի կարգավիճակում, 2024թ․ հունվարի 18-ին՝ ժամը 02:00-ին, ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող զուգարանի պատուհանից դիմել է փախուստի, սակայն ժամը 02:04-ին, Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Այս դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ: Մասնավորապես, կատարվել է ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 24.80 և 9.95 գրամ քաշով թղթե փաթեթներ՝ նախնական տվյալներով կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգվածով։ Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։

Քննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի վերոհիշյալ բնակիչը, տեղյակ լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամանակով զրկված լինելու մասին, 2024թ․ հունվարի 16-ին՝ ժամը 21:43-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում վարել է օրենքով սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած «Վազ 21154» մակնիշի տրանսպորտային միջոցը:

Հիշյալ անձանցից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապս խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Դատարանի որոշմամբ՝ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular