ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկաս. ինչպես է ապրել Հայաստանը 2023 թվականին և ինչ է նրան սպասվում «Վիշապ»-ի տարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasiatoday.ru-ն գրում է, որ անցյալ տարի Հարավային Կովկասում ձանձրալի չէր, այն լի էր ինչպես ողբերգական, այնպես էլ հուսադրող և նույնիսկ հաղթական իրադարձություններով։ Եթե ​​2023 թվականին Ադրբեջանում կյանքը եռում էր, ապա հարևան Հայաստանում իրավիճակն այլ էր։ «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր նույն կերպ տապալվել երկրում աճող քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Չնայած Ռուսաստանից իր մեծ կախվածությանը, Փաշինյանը Արևմուտքի հետ մերձեցման կուրս սահմանեց։ Դա հատկապես պարզ դարձավ 2022 թվականին՝ Ղարաբաղում սրման ժամանակ։ Փաշինյանը սուր քննադատության էր ենթարկում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանին չաջակցելու համար։ Նրա կարծիքով, դաշնակիցները «լքել էին» Երևանին։ Այդ դիրքորոշումը դժգոհություն առաջացրեց Հայաստանի ներսում։

Երևանը դադարել էր մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, որի անդամ է, և կազմակերպության բարձր մակարդակի այլ միջոցառումներին, ինչպես նաև ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին, վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որը արձակել է Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր և այլն։ Սակայն անցած տարեվերջին Փաշինյանը, այնուամենայնիվ, հայտնվեց Սանկտ Պետերբուրգում, որտեղ Հայաստանը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության նախագահությունը, որից ոչ բանավոր, ոչ պաշտոնապես չհրաժարվեց, քանի որ զգալի նախապատվություններ ունի այդ կազմակերպությանն անդամակցելուց։ Չնայած դրան Երևանն անընդհատ շանտաժի է ենթարկում ՀԱՊԿ-ին դաշինքից դուրս գալու սպառնալիքով։

Ինչպես ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, Հայաստանը «հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, և մենք խրախուսում ենք դա»։ Նրա խոսքով, Երևանն ավելի շատ համագործակցություն է ցանկանում ՆԱՏՕ-ի հետ (հիշենք, որ անցյալ տարի հայերը համատեղ զորավարժություններ են անցկացրել ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ ամերիկացիների հետ), խնդրում է ավելի մեծ համագործակցություն և ներկայություն  Հայաստանում։ Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ուստի հեշտ է պատկերացնել, թե նման զարգացման դեպքում ինչ է սպասվում Հայաստանին անվտանգության, ներքին և արտաքին քաղաքական կայունության համատեքստում։

Անցած տարվա ընթացքում Երևանը հող էր նախապատրաստում դեպի Արևմուտք «նահանջի» համար, բայց պաշտոնապես դուրս չեկավ ՀԱՊԿ-ից։ Հայերն արդեն ինչ-որ բան են ստացել Ֆրանսիայից՝ զրահամեքենաներ, և, ըստ նախնական տվյալների, այս տարի կստանան նաև երեք Ground Master 200 ռադիոտեղորոշիչ համակարգեր և Mistral MANPADS-ներ։ Դրան հավելենք, որ հայ զինվորականներին կվարժեն ֆրանսիացի զինվորականները։ Ակտիվ է նաև Հնդկաստանը, նա ևս այդ հանրապետությանը սպառազինությունների լայն տեսականի կմատակարարի։ Առկա տեղեկությունների համաձայն՝ «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերն արդեն Հայաստանում են։ Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում Հնդկաստանից մատակարարվող զենքի որակը։ Ինչու՞ Հնդկաստան, բնական հարց: Նյու Դելին (չհստակեցնենք, թե որքանով է հաջող նման գաղափարը) Հայաստանի վրա է խաղադրույք կատարում Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքին դիմակայելու և առանց Ադրբեջանի մասնակցության այլընտրանքային տարածքներով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Այսինքն իսլամաֆոբիան այս դեպքում գերակշռում է ողջախոհությանն ու սառը հաշվարկին։ Շարունակելով Հայաստանի արտաքին քաղաքական խարխափումների թեման ասենք, որ նա անցյալ տարի ռազմական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Կիպրոսի, ինչպես նաև համագործակցություն է հաստատել ԱՄՆ ՀԴԲ-ի հետ։ Իր արևմտյան մենթորներին հաճոյանալու համար անգամ արգելել է ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը հանրապետությունում։

Այս բոլոր իրադարձությունները, որոնք կապված են Երևանի դեպի Արևմուտք կտրուկ վերակողմնորոշման հետ, լուրջ անհանգստություն են առաջացնում հայ հասարակության որոշակի հատվածի և քաղաքական սպեկտրի մոտ։ Եվ դա «պարզ» պատճառով, Երևանի «ինտեգրումը» արևմուտքին նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունը վերածել ցատկահարթակի Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ առճակատման, Արևմուտքի կողմից նրա զավթման (կասպյան տարածաշրջանի հետ միասին), տրանսպորտային ուղիների և ածխաջրածնային ռեսուրսների վերահսկողության համար։ Եվ առանց Ռուսաստանից «ազատվելու» դա անհնար է։ Իսկ եթե Հայաստանին, այնուամենայնիվ, հաջողվի «պոկվել» Մոսկվայից, ի՞նչ կլինի նրա անվտանգության հետ, որն ապահովել և ապահովում է Ռուսաստանը։ Շատ հայեր են այսօր այդ հարցը տալիս, և ներկայումս էլ կա հավանականություն, որ աճող քաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել Փաշինյանի իշխանությունից հեռացնելուն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ սերտ կապերի կողմնակիցների կողմից։

Ինչ վերաբերում է Հայաստանում բնակչության կենսամակարդակին, ապա, ըստ Միջազգային վալյուտային հիմնադրամի, անցած տարի հանրապետությունում ՀՆԱ-ի բարձր աճ է գրանցվել 8,3%, թեպետ Համաշխարհային բանկը կրկնակի կրճատել է այս ցուցանիշը։ Բնակչության կենսամակարդակի առումով նման բարձր «թվերը» անհեթեթ են թվում, իսկ փորձագետները դա բացատրում են նրանով, որ Հայաստանը ուղղակի դարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու տարանցիկ ուղղություններից մեկը։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից գալիք տարվա աճի կանխատեսվող ցուցանիշը կազմում է մոտ 5,7%: Անկախ փորձագետների գնահատմամբ Հայաստանում աղքատությունը տատանվում է 32-40%-ի սահմաններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular