Բարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը սուպերգավաթի նվաճման առթիվ լուսանկարներ է հրապարակել
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտակայան «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր:
«Բարի լույս, չեմպիոններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը՝ ողջունելով երկրպագուներին։
Ա Սերիայի աղյուսակը գլխավորող «Ինտերը» 1 - 0 հաշվով հաղթել էր Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիին»։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձել էր «Ներաձուրիների» ավագ Լաուտարո Մարտինեսը։