ՔՊ-ում սրվում է կլանային պայքարը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինայնի համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում սեփական կուսակիցներին զսպելը։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրում» լուրջ տարաձայնություններ կան առաջին հերթին ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ, ընդ որում Փաշինյանի թուլացմանը զուգահեռ ՔՊ-ում առկա կլանները կրկին գլուխ են բարձրացնում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում կրկին չափազանց սրվել են Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի կլանների պայքարը։ Մասնավորապես, Երևան քաղաքում մի շարք տարածքներում շինարարության հետ կապված, Ավինյանն Ալեն Սիմոնյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին հրաժարվել է տարածք տրամադրել, երկու դեպքում էլ քաղաքապետարանը կտրուկ արգելել է շինթույլտվություն տալ արդեն գնված հողատարածքների համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուքիասյանը և Ալեն Սիմոնյանն անձամբ են գնացել Նիկոլ Փաշինյանի մոտ՝ բողոքելու Ավինյանից։ Վերջինիս, ի դեպ, անսպասելիորեն պաշտպանել է ՔՊ-ում ձևավորված երրորդ կլանի ղեկավարին։
Սուրեն Պապիկյանը, որ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո որոշ ժամանակ հայտնվել էր Փաշինյանի թիրախում և քննադատության էր ենթարկվում, կրկին կարողացել է շահել ՔՊ առաջնորդի համակրանքը և վերագտնել իր ազդեցությունը, իսկ այժմ էլ ակտիվորեն խառնվում է ներկուսակցական պայքարին, ընդհուպ ցանկանում է ներկուսակցական դաշինք կազմել Տիգրան Ավինյանի հետ, հետագա ֆորս-մաժորային զարգացումներին սեփական անվտանգությունն ավահովագրել, իսկ լավագույն դեպքում փոխարինել Նիկոլ Փաշինյանին։
Սոնա Սարգսյան