ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակում ենք զբաղվել... ոչնչով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են երևի պարբերաբար իրենք իրենց, կամ իրար հետ զրույցներում հարց տալիս՝ «էս ի՞նչ ենք անում... հայերով»: Սակայն, հաշվի առնելով իրավիճակն ու առկա սպառնալիքները, թերևս ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե՝ ինչ(եր) չենք անում հայերով: Բայց նախ՝ պետք է տալ մեկ այլ կարևոր հարց. ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Զինվում է, թարմացնում ու լրացնում է իր սպառազինությունը, դիվանագիտական երևացող, բայց ավելի շատ չերևացող խողովակներով իր համար ապահովում է հնարավորինս ձեռնտու պայմաններ՝ նախատեսած ագրեսիայի կամ իրավիճակի լարման դեպքում ձեռքերին ազատություն տալու համար: Ավելին, թշնամին չէր էլ դադարեցրել պատերազմական գործելակերպը, այս ընթացքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային պատերազմ» էր շարունակում վարել: Այդօրինակ պատերազմի կոնտեքստում են քարոզչահոգեբանական ագրեսիվ գործողությունները՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը, Հայաստանի մարզերը ադրբեջանական «տեղանուններով» նշող քարտեզներ տարածելը, Արցախի գերված ղեկավարների բանտային նկարները տարածելը, ռազմաշունչ հռետորաբանությունը և այլն, և այսպես շարունակ:

Մեկը չէ, երկուսը չէ, դրսևորումներն էլ ամենօրյա են ու քաջածանոթ լրահոսին թեկուզ աչքի պոչով հետևողներին: Իսկ չհետևողների համար միևնույնն է. եթե նույնիսկ մարտական գործողությունները ծավալվեն նրանց շենքերի շքամուտքերի մոտ, էլի շարունակելու են մրմնջալ, թե՝ «դե, ինչ ուզում է՝ լինի, միայն թե... խաղաղություն լինի»: Բայց թողնենք ինքզինքը գիտակցաբար երազախաբության մատնող այդ յուրօրինակ հայրենակիցներին և դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք... ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք... ոչ մի բան չենք անում:

Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի... Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել: Ու սա միայն այս իշխանություններին չի վերաբերում: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին, նրանք հենց ամեն ինչ անում են: Ճիշտ է, ոչ մեր հարցադրման կոնտեքստում, այլ իրենց նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու, պատերազմի ու հազարավորների մահվան պատճառ դառնալուց, Արցախն ուրանալուց, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնելուց, արցախցիներին տնանկ անելուց հետո հիմա էլ պատրաստվում են նոր զիջումների՝ մեզ բոլորիս զբաղեցնելով վերը նշված ու բազմաթիվ նման հարցերով: Ու զբաղեցնում են: Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզ ա պես... ոչնչով: Առավեագույնը ՝ դժգոհելով:

Հ.Գ.-Հա, չմոռանանք, «Հայոց պատմություն» առարկան էլ դարձնում ենք «Հայաստանի պատմություն»: Ծափ տվե՛ք, արա՛...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular