Յուրաքանչյուրը թող մտածի՝ ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության, հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբհարամյանն ընդգծում է՝ մարդիկ պետք է հասկանան՝ իրականում ով է ատելություն ու պառակտում սերմանում․ այնինչ այս օրերին քաղակտիվիստ Նարեկ Մալյանին մեղադրում են մի արարքում, որը հենց իշխանությունն է անում։
«Ուղիղ 4 ամիս է` Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը:
Ի՞նչ է նշանակում ատելության խոսքը, և յուրաքանչյուրը թող մտածի, թե ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության կամ հասարակական տարբեր խմբերին բաժանելու` «սևեր-սպիտակների» տարանջատելու մեջ:
Փաստ է, որ ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլ նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է, ու դեռ պարզ չէ, թե դատաիրավական համակարգը ոնց է հորով-մորով անելու այս կեղծ պրոցեսը:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: