ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախորդ տարի ազգությամբ ոչ հայ ավելի քան 1000 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ Sputnik Արմենիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիություն ստանալու ազգությամբ հայ 253 օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է։

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով նախորդ տարի 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։

«2023թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 19 185 դիմում, որից ազգությամբ հայ 17 951 օտարերկրյա քաղաքացի և թվով 1 234 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի: ՀՀ նախագահի հրամանագրերով 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (որից 19 839 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացի և 1 045 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի)»,- ընդգծել են գերատեսչությունից։

Նշվում է նաև, որ 2023թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու թվով 253 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու և թվով 218 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է:

Մեր հարցին, թե ինչի հիման վրա են մերժվել դիմումները, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հղում անելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասին, ընդգծել է` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Ընդհանուր առմամբ նախորդ տարի ՀՀ նախագահի հրամանագրերով դադարեցվել է 3 321 անձի ՀՀ քաղաքացիությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular