ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։

Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։

Սակայն, Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ 

Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվել է, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանը սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաներն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից (Վարանդա-խմբ․) կամ միայն Ջաբրայիլից (Ջրական-խմբ․), և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում․ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։

Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular