ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: 

Այս մասին հունվարի 22-ին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

«Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների քանակը ավելացել է 20-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը նվազել է 11-ով, իսկ ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների քանակը ավելացել է 3-ով»,- ասաց Գյուրզադյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով թեմային, մի քանի հարցերի շուրջ մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ եղել են որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից:

«Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ  ուշադիր լինել, մանրամասն ամեն դեպքի հստակ բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած՝ քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մենք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ, միգուցե, կա բացատրություն, որ դուք կտաք»-նշեց Ավինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular