ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն առաջարկել է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը. նորարար, թե՞ դավաճան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sevastopol.su-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական նկատառումով է ուրախացրել իր հայրենակիցներին: Այս անգամ քաղաքական գործիչն առաջարկել է ընդունել նոր Սահմանադրություն: «Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, և նրա իշխանության գալը կարելի է անվանել Հայաստանում ամերիկամետ ուժերի գլոբալ հաղթանակ։ Այդ հաղթանակն, ըստ էության, երկու արդյունք է տվել, նախ Շուշին է «հանձնվել» ադրբեջանցիներին (2020 թվական), ապա ամբողջ Լեռնային Ղարաբաղը։ Արդյունքում գրեթե բոլոր հայերը լքել են այդ տարածքը։ Պարզ բառերով ասած մարդիկ բառացիորեն հաշված օրերի ընթացքում կորցրել են իրենց տները, իրենց սովորական կյանքը, իրենց ապրելակերպը (շատերը չեն կարողացել անգամ հանել իրենց ընտանի կենդանիներին): Վերոնշյալը Փաշինյանի արևմտամետ քաղաքականության արդյունքն է, և որպես տորթի վրայի բալ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, որը, ըստ էության, միակ ուժն էր, որը մինչև վերջերս զսպում էր ղարաբաղյան հակամարտությունը։

Եթե ​​վերականգնենք 2023 թվականի իրադարձությունների շղթան, ապա Փաշինյանը նախ հայտարարեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու մասին (դա լուրջ քաղաքական հայտարարություն է ուղղված Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համատեքստում), հետո ինքնակամ, առանց որևէ քննարկման, փաստացի հանձնեց Լեռնային Ղարաբաղը, որից հետո էլ սկսեց մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի դեմ, իբր թե ռուսները չեն պաշտպանել իրենց:

Իսկ հիմա այդ մարդը հայությանը նոր Սահմանադրություն է առաջարկում: Սարսափելի է անգամ մտածել, թե վարչապետն ինչ թեզեր է նախատեսում ներառել Հիմնական օրենքում: Եվ եթե հաշվի առնենք նրա բոլոր երկրին պարգևած «արժեքները», ապա կասկածներ են առաջանում, որ Հայաստանի համար ուղղակի պատրաստվում է դավաճանական կոդեքս։ Կարելի է անգամ փորձարկում անել, վերլուծել Անդրկովկասում  «արևմտյան գործընկերների» բոլոր ներկայիս շահերը և տեսնել, թե դրանցից քանիսը (կամ նույնիսկ բոլորը) կարտացոլվեն Հայաստանի օրենսդրության մեջ: Եվ դա, ըստ ամենայնի, անպայման տեղի կունենա։

Իրականում ընդամենը կա երկու հարց. ինչքա՞ն են հայերը հանդուրժելու տեղի ունեցողը, և որքա՞ն կշարունակի գոյություն ունենալ հենց Հայաստան պետությունը հաշվի առնելով ներկայիս վարչապետի ընտրած ուղղվածությունը։ Եվ պետք է ընդունել, որ ապագան բավականին մռայլ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular