ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկիրը Սահմանադրության խնդիր չունի, բացառվում է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը բազում առաջնահերթ կարիքներ ունի, և դրանցից որևէ մեկը հեռավոր աղերսներ չունի թե՛ Սահմանադրության փոփոխությունների, թե՛ այն ընդունելու հետ։ Մեր երկիրն ունի ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության խնդիր։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նա նշեց, որ այսօր շատերը խոսում են, այսպես կոչված, սուպերվարչապետության մասին, սակայն Սահմանադրությունը հետևողականորեն ճշգրիտ կիրառելու դեպքում, երբ յուրաքանչյուր սահմանադրական մարմին փորձեր գործել   բացառապես իր  իրավասությանը  համապատասխան, երբեք այդպիսի տպավորություն որևէ մեկի մոտ չէր ձևավորվի։

«Սահմանադրության օրակարգը բնավ նոր չէ, այն արդեն շուրջ 6 տարվա կենսագրություն ունի։ Նախապես ասեմ, որ որքան անցնում է ժամանակը, այնքան մարում է սահմանադրական փոփոխությունների, առավել ևս նոր Սահմանադրություն ընդունելու նվազագույն հնարավորությունը։ Ներկա իրավաքաղաքական մթնոլորտում ավելի քան ակնհայտ է, որ բացառվում է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։ Երբ մարդիկ հիասթափված անգամ ընտրական գործընթացների չեն մասնակցում (մինչդեռ՝ հանրաքվեի դեպքում, անհրաժեշտ է ընտրողների առնվազն կեսի մասնակցությունը), այդ ինչ կախարդական խթան է պետք, որ գնան և քվեարկեն ազգային շահերի հետ խնդրահարույց որևէ առաջարկության օգտին»,- մատնանշեց մասնագետը։

Նախկին պաշտոնյան դժվարանում է ասել՝ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրության փոփոխության միջոցով խմբագրումներ կատարել և մայր օրենքից հանել Արցախին վերաբերվող կետը, թե՝ ոչ։

«Ենթադրությունների կողմնակից չեմ, ուղղակի այս դեպքում տարաբնույթ պաշտոնյաների կողմից բազմիցս է խոսվել Սահմանադրության հենց այն հիմնադրույթների, իբր, խնդրահարույց լինելու մասին, որոնց դուք անդրադարձաք։ Այսպես, տարբեր առիթներով խոսվել է Սահմանադրության նախաբանում արտացոլված «ՀՀ անկախության մասին» հռչակագրի վերանայման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն սահմանադրական կարգավիճակից զրկելու, խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու և այլ անընդունելի նկրտումների մասին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին խոսակցությունից հետո,  քաղաքական տարբեր շրջանակների կողմից տեսակետներ են հնչում, թե մայր օրենքը փոխելու պահանջն առաջ է քաշում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Գևորգ Դանիելյանի հատկապես՝ վերջին տարիներին մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ բացահայտ թշնամաբար տրամադրված և անթաքույց ցեղասպանություն իրականացրած Թուրքիան և Ադրբեջանը կատարյալ ներդաշնակ կեցվածք են ցուցաբերում Սահմանադրության արժեքները իսպառ ոչնչացնելու հարցում, ինչն էլ հանրության մոտ ձևավորում է այն մտայնությունը, որ երկրի ներքին քաղաքականությունը ևս թելադրված է այդ ուժերի կողմից։

«Սա ցավով եմ ընդգծում և հույս հայտնում, որ մենք մեր քայլերով չպետք է կասկածի տակ դնենք պետության ինքնիշխանությունը, հակառակ պարագայում ինքնիշխանության մասին խոստումները դառնում են իմաստազուրկ։ Այս փուլում մենք որևէ պետության հետ խաղաղության պայմանագիր կնքելու խնդիր չունենք՝ Ադրբեջանը ստացել է ավելին, քան երբևէ կարող էր երազել, ընդ որում, միջազգային հանրության լռության ներքո ապօրինի բռնակցել է արդեն Հայաստանին պատկանող տարածքներ՝ հայտարարելով, որ դրանք չի ազատելու։ Եվ երբ նոր ապօրինի պահանջներ է առաջադրում, ապա դրա դեմը խաղաղության պայմանագրով առնելը պարզապես անլուրջ խոսույթ է։ Բայց նույնիսկ այդ դեպքում, գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի բովանդակում»,- ընդգծեց իրավագիտության պրոֆեսորը։

Գևորգ Դանիելյանը նկատեց, որ ցանկացած պետությունում, անգամ կառավարման նախագահական ձև ունեցող երկրներում քաղաքական և ռազմական պայմանագրերը կարող են վավերացվել բացառապես խորհրդարանի կողմից, այսինքն՝ դարձյալ առաջնահերթ է դիտվում ոչ թե Սահմանադրությունը, այլ այն հարգելու քաղաքական վարքագիծը։

Նրա խոսքով՝ որևէ պաշտոնյայի մտքով չպետք է անցնի, որ ինքը միանձնյա կարող է ստորագրել միջազգային պայմանագիր և այն համարել, իբրև, Հայաստանի անունից կնքված և իրավաբանական ուժ ունեցող։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում խոսելով նոր Սահմանադրության մասին՝ հայտարարել էր․ «Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular