ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Երևանից լրացուցիչ երաշխիքներ է ուզում. ի՞նչ է պատրաստում Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախօրեին Եղեգնաձորում կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Երևանը Բաքվից, Բաքուն էլ Երևանից լրացուցիչ երաշխիքներ է ուզում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունենան։ Դրա նախորդ օրն էլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում հայտարարել է, ընդհուպ, նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ուստի Եղեգնաձորում Փաշինյանի արած հայտարարությունը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։

Ադրբեջանի նախագահն անցած ամիս հայտարարել էր, թե Բաքվից հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի։ Որո՞նք են այդ երաշխիքները և ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Հայաստանի սահմանադրության առաջին նախադասությունում հղում կա 90 թվականին ընդունված անկախության հռչակագրին, հիշատակվում է նաև 1989 թվականին ընդունված Հայկական ԽՍՀՄ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Փաշինյանն  ընդհուպ, չի հայտարարում, թե ինչու է ուզում փոխել Սահմանադրությունը և նոր Սահմանադրություն պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, և արդյոք դա կապված է Ադրբեջանի նախագահի պահանջների հետ։ Միևնույն ժամանակ նշել է, թե հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ վերջին շրջանի խոսակցությունները հենց միմյանցից տարածքային պահանջներ չունենալու տրամաբանության մեջ են եղել։ Սա ընդհանրապես վկայում է, որ Հայաստանի գործող իշխանություններն ընդունել են Ադրբեջանի պահանջները՝ Սահմանադրությունն ընդհանրապես փոխելու, Արցախի հարցը վերջնականապես ոչնչացնելու հարցում։

Ադրբեջանի իշխանությունն իհարկե, այնքան էլ հիմար չէ, որ չհասկանա, թե ինչ կարող է տեղի ունենալ, առավել ևս, որ միջազգային լեգիտիմության մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը վկայում են, որ խնդրի իրավական մասը լրջագույն բեռ է դառնալու թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերի համար, ուստի և Ադրբեջանը փորձում է հենց հիմիկվանից իրավական բոլոր ընթացակարգերով Հայաստանին զրկել, և նույնիսկ, Արցախի մասին մտածելու հնարավորությունից։

Թե ինչո՞վ է զբաղված Հայաստանի գործող իշխանությունները, տեսնում են բոլորը։ 

Մանե Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular