ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը զոհաբերել է իր լավագույն ռազմական խորհրդականներին․ Աբդոլլահիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը զոհաբերել է երկրի լավագույն ռազմական խորհրդականների արյունը՝ օգնելու Իրաքին և Սիրիային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ վերջերս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «իսրայելական ռեժիմը» և Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանությունը տարածաշրջանի «ապակայունացման արմատն են»։

Իրանական դիվանագիտության ղեկավարը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Սպիտակ տանը «իրենց ճակատագիրը չկապել» վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճակատագրի հետ։

«Միացյալ Նահանգները չպետք է, Բայդենը չպետք է կապի իր ճակատագիրը Նեթանյահուի հետ», - ասել է նա: «Բայդենի և Սպիտակ տան լայնածավալ համագործակցությունը Նեթանյահուի նման հրոսակների հետ՝ տարածաշրջանում անկայունության հիմքն է», - հավելել է նա:

Կարմիր ծովում լարվածության և Վաշինգտոնի մեղադրանքների մասին հարցին ի պատասխան՝ Ամիր Ադբոլլահիանն ասել է, որ ծովային անվտանգությունը Իրանի համար առաջնային նշանակություն ունի, քանի որ երկիրը նավթ է արտահանում:

«Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, ովքեր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդին, գործում են՝ ելնելով սեփական փորձից և սեփական շահերից, և նրանք մեզանից որևէ հրաման կամ հրահանգ չեն ստանում»,- ասել է արտգործնախարարը։

Պատասխանելով Իրաքում Իրանի հակաահաբեկչական հարվածների մասին հարցին՝ Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ անցյալ շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից իրականացված հրթիռային հարվածները «համահունչ են ահաբեկչության դեմ պայքարին և օրինական ինքնապաշտպանությանը»:

Նա ասել է, որ Թեհրանը շատ «արտոնյալ հարաբերություններ» ունի իրաքյան կառավարության հետ: «Իրաքի պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ Իրանն այս երկրի անվտանգությունն իրենն է համարում, իսկ ահաբեկիչներն Իրանի ու Իրաքի ժողովուրդների և կառավարությունների ընդհանուր թշնամին են»:

«Մենք ոչ մի անհանգստություն չունենք, երբ խոսքը գնում է մեր ազգային շահերի պաշտպանության մասին ցանկացած որևէ այլ երկրի հետ»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular