ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող վարչապետը հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ թե խաղաղություն է բանակցում, այլ մեր բոլորի հաշվին սեփական իշխանությունը երկարացնելու պայմանները․ Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա հեռակա  զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների որոշ հարցերի։

«Նախ, պետք է ուղիղ արձանագրել, որ այն, ինչին Փաշինյանը պատրաստում է հայ ժողովրդին և այն, ինչը նա խոստանում է հայ ժողովրդին, ոչ թե խաղաղություն է, այլ տանջող մահ։ Իսկ Ալիևի վերջին հարցազրույցը և Նիկոլի անատամ, խղճուկ արձագանքը միայն արտացոլում է, որ Հայաստանի գործող վարչապետը հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ թե խաղաղություն է բանակցում, այլ մեր բոլորի հաշվին սեփական իշխանությունը երկարացնելու պայմանները»,- այսպես է պատասխանել ՀՀԿ փոխնախագահը Ելենա Պետրոսյանի հարցին՝ հասարակությանը խաղաղության պատրաստելիս թուլանո՞ւմ է պետության անվտանգությունը, թե՞ ոչ։

«Պակաս հնարավոր չէ նաև այն հանգամանքը, որ Նիկոլը սեփական ժողովրդին դրել է անուղեղ, անարժանիք, անինքնասեր զանգվածի տեղ, որի ականջները փորձում է լցնել անբարո ստերի և կեղծ խոստումների կոկտեյլով, որը մի օր պայթելու է հենց Փաշինյանի երեսին։ Իսկ պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը։ Թիվ մեկ սպառնալիքը, սակայն, ինքը չէ, այլ ժողովրդի մոտ դեռեւս առկա արժեհամակարգային ճգնաժամը, ճիշտ ու սխալի ճգնաժամը, արդարի և անարդարի ճգնաժամը։ Հենց այս ճգնաժամը հաղթահարվի, Փաշինյանը մեկ շաբաթ իր աթոռին չի մնա»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Նարինե Մարտիրոսյանի հարցին՝ մեր երկիրը լցված է թմրամոլներով և խաղամոլներով, մի կողմից տարածքային կորուստներ, մյուս կողմից՝ այսպիսի խնդիրներ․ ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է. «Առաջին հայացքից է, որ Ձեր թվարկած խնդիրները իրար հետ կապ չունեն։ Իրականում թե՛ մեր մարդկային և տարածքային կորուստները, թե՛ խաղամոլությունն ու թմրամոլությունը ժողովրդի խորը բարոյահոգեբանական ճգնաժամի հետևանք են և աճում են միեւնույն արմատից։ Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, պետք է նայել հենց այդ արմատին։ Կարելի է թեթևացնել հազը, իջեցնել ջերմությունը, մեղմել հարբուխը, բայց այդ ամենը ոչ թե հիվանդության պատճառի, այլ հետևանքների դեմ պայքար է։ «Ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը վերագտնելուց հետո, ազգի քաղաքական «ես»-ը բյուրեղացնելուց հետո առկա բոլոր խնդիրները, այդ թվում` Ձեր թվարկած, կստանան լուծման լրջագույն միջոց և մոտիվացիա»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular