ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն մշակել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման 10 կետից բաղկացած պլան. Euractiv

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ-ն մշակել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման 10 կետից բաղկացած պլան, որին ծանոթացել է Euractiv-ը։

«Եկել է  համապարփակ իսրայելա-պաղեստինյան խաղաղության պատրաստվելու ժամանակը», նշվել է փաստաթղթի նախագծի ներածականում, որին ծանոթացել է Euractiv-ը։

ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի (հունվարի 22-ին) հանդիպելու են, որպեսզի քննարկեն իրավիճակը Գազայում եւ դրա ավելի լայն հետեւանքները տարածաշրջանի համար։

 

ԵՄ պլանում ներկայացված են մի շարք քայլեր, որոնք վերջնարդյունքում կարող են հանգեցնել խաղաղության Գազայի հատվածում, ստեղծել անկախ պաղեստինյան պետություն, կարգավորել հարաբերություններն Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ եւ երաշխավորել երկարաժամկետ անվտանգություն տարածաշրջանում, նշված է ոչ պաշտոնական փաստաթղթում, որը պատրաստել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը (EEAS)։

«Ճանապարհային քարտեզի նախագիծը պարունակելու է գործնական առաջարկներ, որոնց համաձայն՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության միայն քաղաքական, կայուն, երկարաժամկետ լուծումը խաղաղություն կբերի երկու ժողովուրդներին եւ կայունություն տարածաշրջանին»,- գրել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը անդամ պետություններին ուղղված ուղեկից նամակում։

ԵՄ մերձավորարեւելյան խաղաղության գործընթացի գծով հատուկ ներկայացուցիչ Սվեն Կուպմանսը նախնական խորհրդակցություններ է անցկացնում Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական պետությունների լիգայի եւ այլ կարեւոր գործընկերների հետ, «որպեսզի գտնվի շփման կետը խաղաղության գործընթացի աշխուժացման համար»։

Կուպմանսը առաջարկել է նաեւ «հատուկ հանդիպում նվիրել այդ ոչ պաշտոնական փաստաթղթի քննարկմանը ԵՄ անդամ պետությունների պաշտոնական անձանց հետ՝ «առաջին իսկ հնարավորության դեպքում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular