Իրանն ուղեծիր է արձակել սեփական արտադրության արբանյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Իրանը ցածր երկրամերձ ուղեծիր է արձակել սեփական արտադրության «Soraya» արբանյակը, տեղեկացրել է Tasnim-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ արձակել են Soraya-ն Երկրից 750 կիլոմետր բարձրության վրա 11 րոպեի ընթացքում։
Հետազոտական արբանյակը, որը պատրաստել է Իրանի տիեզերական գործակալությունը, արձակվել է «Qaem-100» կրիչ հրթիռի օգնությամբ։
«Qaem-100»-ը եռաստիճան կրիչ արբանյակ է, որն աշխատում է պինդ վառելիքով եւ ստեղծվել է ԻՀՊԿ աերոտիեզերական ուժերի կողմից։
Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը տեղեկացրել է, որ արբանյակը կշռում է մոտ 50 կիլոգրամ։
ԻՀՊԿ-ն «Noor-I» առաջին իրանական ռազմական արբանյակն արձակել է 2020թ. ապրիլին, իսկ «Noor-II»-ը՝ 2022թ. մարտին։
Դրանք ուղեծիր են հանվել «Qassed» կրիչ արբանյակի օգնությամբ, որն ստեղծվել է Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կողմից։