ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ պետք է սիրել, գուրգուրել, հոգ տանել իմ մասին. Աննա Գրիգորյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Նորաձևության, գեղեցկության , ոճի մասին մենք զրուցել ենք հարմարավետության սիրահար Աննայի հետ:

-Աննա դու 2016-ի Wnews.am-ի  հայկական շոու-բիզնեսի  ամենաոճային աղջիկն էիր ճանաչվել: Ինքդ համաձա՞յն ես դրա հետ և ի՞նչ տեղ է զբաղեցնում նորաձևությունը քո կյանքում:

-Բառերը, որոնք սկսվում են «ամենա»-ով ես այնքան էլ չեմ հասկանում, միգուցե նորաձևներից մեկը, գեղեցիկներից մեկը, չնայած այն հավաստմանն եմ, որ բոլորն էլ յուրովի գեղեցիկ են, բայց այ ոճայինը շատ հաճելի է լսել:

Շատ ուրախ եմ, որ նման կարծիքի եք:  Նորաձևությունն ինձ համար հետաքրքիր բան է.  ոչ  պետք է կառչել դրանից, ոչ էլ անտեսել: Նորաձևությանը,  ինչպես մնացած տարբեր բաներին՝ գեղեցկությանը, փողին, փառքին, եթե տրվես ամբողջությամբ,  կլինի շատ վատ, բայց եթե դա ծառայեցնես քեզ, հակառակը ՝ լավ արդյունք կունենաս:

Նորաձևությանը հետևում եմ, տեղյակ եմ միտումներից, բլոգեր այցելում եմ, թե’ համաշխարհային, թե’ հայ դիզայներների աշխատանքները շատ եմ գնահատում, համագործակցում եմ նրանց հետ, բայց այդ ամենը ինչ-որ չափով նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենցը ստեղծել, քանի որ ինձ մոտ հաճախ է դա ստացվում ու ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, այդ ամենից ավելի քիչ եմ օգտվում:

Կրում եմ այն, ինչ ինձ շատ հարմարավետ է, առաջին նախապայմանը ինձ համար հարմարավետությունն է, երբ տեսնում եմ ինչ-որ շատ հարմարավետ բան, ասում եմ՝ այ սա ինձ համար բացահայտում էր, այ սա ինձ համար նորաձև է: Հավատացեք, երբ բարձրակրունկներով առավոտվանից փորձեր ենք անում,  դրանից հետո  ամենաշատը ուզում եմ  հարմարավետ կոշիկներ  ու սպա սրահ  կամ լողավազան :

–Երբ առաջին անգամ հայտնեցիր եթերում գեղեցիկ  շիկահեր  աղջիկ էիր, ում նմանները, սակայն շատ կային,  բայց կարճ ժամանակում  վերածվեցիր հայկական եթերի և պոդիումի ամեանոճային աղջիկներից մեկին, ով առանձնանում է իր ոճով, արտաքինով: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Դա հատուկ մշակված PR քա՞յլ էր:

-Միտումնավոր ոչինչ չեմ կարողանում անել:  Իրական կյանքում շատ հեռու եմ խաղալուց, միգուցե այդքան խորամանկ չեմ կամ խելացի չեմ դրա համար, որովհետև դա էլ է մարտավարություն է, որ պետք է քայլ առ քայլ ամեն ինչ հաշվի առնել և հասկանալ՝ որից հետո որն ես անելու:

 Իմ հաջողության գրավականը բոլոր հարցերում, նաեւ ոճում, անկեղծությունն է: Ինձ բոլոր առումնրով ավելի հարմար էր կարճ մազերով, casual ոճով, հարմարավատ կոշիկներով, այդ պատճառով էլ արեցի այդ փոփոխությունները:

–Մեզ հետ Fashion զրույցի ընթացքում քո ընկերուհին՝ Անաիս Սարդարյանը, նշեց, որ դու իր  ֆեշիոն իկոնան ես: Սա քեզ համար նորությու՞ն էր: Իսկ ովքե՞ր են քո նորաձևության իկոնաները:

-Վայ, շատ ուրախացա այս ամենից, մենք ամեն օր տեսնվում ենք ու մեր ընկերությունը հումորի ու զավեշտի վրա է հիմնված, այսինքն՝ մեր մեջ դա շատ է ու մենք հիմնականում ինչ-որ քննադատություններով ենք իրար վերաբերվում, ու այնպիիսի քննադատություններ, որ ոչ ոք ոչ մեկի չի ասի, բայց այ մենք ասում ենք ու ծիծաղում: Դրա համար շատ զարմացա ու շատ հաճելի է, երևի էլի հումոր է արել:  Եթե լուրջ, ես իրոք չեմ կարող մեկին նշել: Ես սովորող տեսակ եմ, եթե տեսնեմ մի որևէ լավ բան, որ ինձ հաճելի թվա, կվերցնեմ, կսովորեմ ու իմը կդարձնեմ: Եթե մարդն այդպիսին չէ, շատ բան է կորցնում: Շատ վատ հիշողություն ունեմ,  շատ տաղանդավոր չեմ, բայց որևէ բան չկա, որ ես ասեմ՝այ ինձ մոտ չստացվեց, որովհետև ես աշխատասեր չէի,  շատ ձգտող ու սովորող մարդ եմ ու ոճի առումով էլ ումից ինչ դուր գա, կնայեմ կսովորեմ, չեմ մտածի՝ վայ ես ինչ որ մեկից սովորեցի:

 -Վերջին շրջանում քեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում, տպավորություն է, թե  խուսափում ես ուշադրությունից, հարցազրույցներից,  համացանցում էլ ակտիվությունը պակասել է: Ինչի հետևանք է դա:

-Երբ նոր էի այս ճանապարհին հայտնվել ու շատ հարցեր չէի հասկանում հաճախ էի մամուլում հայտնվում, բայց հետո հասկացա, որ անընդհատ հարցազրույցների դեպքում նախ երբեմն սխալ ձևով են լրագրողները տեքստերդ փոխանցում,  շատ է իմ խոսքը փոխվում, հետո ընթերցողը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, ասինքն՝ նրան թվում է, թե ես  փողոցում քայլում եմ,  լրագրող տեսնում ու  ասում՝ կներեք, կարող ե՞մ ձեզ հարցազրույց տալ: Որորշեցի քչացնել դա:
Ինձ համար հիմա ամենակարևորը  ինչ-որ բան ստեղծել, արարելն է, հաջողության հասնելը, ոչ թե խոսես դրա մասին, այլ գործով ապացուցես: Իհարկե լինում է, որ ինչ-որ բանից լցված ես լինում և ուզում ես արտահայտվել, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ խոսես, այդքան քիչ բանի կհասնես:

-Մինչև հարցազրույցը նշեցիր, որ հոգեբանն ասել է՝ չկարդալ համացանցում քո հասցեին արված մեկնաբանությունները: Դա է՞լ նպաստեց, որ ավելի քիչ ես համացանցում։
-Չէ, դա կատակ էր, իմ հոգեբանն էլ, բժիշկն էլ ես եմ։ Իրականում ամենալավը մենք գիտենք մեզ,  մեր մարմինը, մեր հայացքը, աշխարհը, ու ես մտածեցի՝ ինչի կարդամ, առնվազն պետք է մազոխիստ լինեմ, որ կարդամ, դա չի կարող ինձ լավ բան տալ, որովհետև դրանք անառողջ քննադատություններ են, եթե տեսնեմ առողջ քննադատություն, կարող եմ դրանից էլ ինչ-որ բան վերցնել, մարդիկ գումար են վճարում, որ իրենց խորհուրդ տան ու եթե ես տեսնեմ, որ ճիշտ դիտողություն է, ինչու չէ, չեմ ալարի կգրեմ՝շնորհակալ եմ: Իսկ մնացած դեպքերում, բոլորին կարող եմ խորհուրդ տալ չկարդալ:

Նյութն ամբողջությամբ` սկզբնղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular