ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։  Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։  ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել էր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։

Նաև պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։

Նաև հետաքրքրել է, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։

Ի պատասխան բոլոր այս հարցերի՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

«Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular