ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաքսի ծառայությունների կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, գործարկումը նախատեսվում է սեպտեմբերի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝  2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը: 

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ՊԵԿ-ում վարչապետին է ներկայացվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից:

 Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը: 

Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular