ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի բողոքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում դժգոհել է, թե Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ «Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, մենք ներգրավված ենք եղել դրանցում, ի թիվս այլոց, նաև եվրոպական միության աջակցությամբ և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը ցավոք հրաժարվում է վերսկսել բանակցությունները՝ գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները»,- ասել է Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ Զագրեբում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանի արտգործնախարարը թեթևակի աղավաղում է փաստերը։ Ընդամենը նախօրեին, Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ադրբեջանը կողմ է բանակցությունները շարունակել մոսկովյան հարթակում, սակայն Հայաստանը նույնիսկ համապատասխան հրավերներ ուղարկելու պայմաններում ոչինչ չի պատասխանել։ Նույնիսկ եթե հաշվի առնենք այն, որ Միրզոյանը ճիշտ է ասում, և Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ոչ միայն արևմտյան, այլ նաև ռուսական հարթակներով, պետք է հերթական անգամ ընդգծենք հայկական դիվանագիտության լրջագույն պարտությունը։

Մինչ Փաշինյանն ու նրա արտաքին քաղաքական թիմը «խաղաղության խաչմերուկներով», անընդհատ խաղաղության և զիջումների մասին խոսելով փորձում են իրենց իշխանությունը զերծ պահել հնարավոր ցնցումներից, Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելանում է։ Ալիևը գիտակցում է, որ փաշինյանական իշխանությունը պատրաստ է զիջել բացառապես հնարավոր ամեն ինչ, ուստի և նորանոր պահանջներ է ներկայացնում։ Վերջին շրջանում հատկապես Ադրբեջանի և նրա ղեկավարության պահանջներրը շեշտակի ավելացել են, հռետորաբանությունը՝ կոշտացել, ինչն առիթ է տալիս կարծելու, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր էսկալացիայի, իսկ թե 44-օրյա պատերազմից հետո ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունը, գիտի յուրաքանչյուրը։ 

Սոնա Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular