ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ խորհրդակցություն՝ ՆԳՆ-ում․ Վահե Ղազարյանը տեղում ազատել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետին․ SHAMSHYAN.com

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ղազարյանը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և հայտնել, որ չի հանդուրժի համակարգում հակաօրինական գործողությունները, խիստ պատասխանատվության կենթարկվեն այն ծառայողները, որոնք քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարյացկամ վերաբերմունք, ընդհուպ ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլ նաև նրանց վերաբերյալ կկազմվեն նյութեր։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ըստ աղբյուրի, տեղում նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։

 

Հաղորդվում է, որ առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ, որոնք թերացել են աշխատանքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular