ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերափոխելով Սահմանադրությունը` Նիկոլ Փաշինյանն ական է դնում ՀՀ անկախության տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ  Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Ներկայացնենք, թե, ըստ շրջանառվող լուրերի, ինչ կետեր կարող են առկա լինել Փաշինյանի «հագով կարած» նոր Սահմանադրությունում:

1) Անկախության հռչակագրի վերախմբագրում՝ Արցախի հանձնումը լեգիտիմացնելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է , որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

2) Հրաժարում Հայ դատից:  Գործող Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Փաշինյանի խմբագրած Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, սա էլ իր հերթին նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Սփյուռքի հանուն Հայ դատի մղված երկար տարիների պայքարի վրա: Չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ՀՀ իշխանությունների առջև դրել էր հենց Անկարան:

3) Հայ ժողովրդի ազգային ինքնության վերջնական ջախջախում՝ դուրս բերելով Մայր օրենքից այն ամենը, ինչ հային օգնում է հայ մնալ: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց:

4) Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի վերացում՝ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով: Պատահական չէ, որ վերջին շրջանում պրո-իշխանական տարբեր խմբերի կողմից ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ: Դրա վառ դրսևորումն էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց հրապարակել կաթողիկոսի ուղերձը ամանօրի գիշերը: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ մի շարք անհատներ պատրաստվում են նստացույց սկսել Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականության միակ ինստիտուտը և նրա դերը հայ ժողովրդի կյանքում դժվար է գերագնահատել, սրանով է պայմանավորված այն կատաղի պայքարը, որը օրվա իշխանությունները վարում են եկեղեցու և հոգևոր բարձրագույն դասի դեմ:

5) Գենդերային բազմազանության հասկացության սահմանում: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը: Ավելին՝ Փաշինյանն ու թիմը շուրջ երկու տարի է փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան: Ասել, որ դա լուրջ հարված է լինելու ավանդական ընտանիքի կոնցեպտին, իսկ այնուհետև՝ մեր բոլորիս երեխաներին, նշանակում է ոչինչ չասել:

6) Սեփական իշխանության վերարտադրություն՝ պառլամենտական կառավարման համակարգից նախագահականի անցման միջոցով: Բանն այն է, որ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ  ընտրությունների պարագայում իր և իր թիմի ընտրվելու շանսերն անչափ փոքր են, մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է՝ ընտրություն չէ և ժողովրդի մի մասը, գուցե նաև խորապես չգիտակցելով առաջարկվող փոփոխությունների բուն էությունը և չնկատելով թաքնված ականները, կարող է այո ասել առաջարկվող նոր Սահմանադրությանը: Արդյունքում կունենանք իրավիճակ, երբ նոր Սահմանադրության մեջ կներդրվի նախագահի պաշտոնը, ինչն էլ թույլ կտա վարչապետի աթոռից սահուն և ավտոմատ անցում կատարել նախագահի աթոռին՝ անվերահսկելի լծակներով և լիազորություններով: Կասկած անգամ չկա, որ Փաշինյանը կօգտվի դրանցից՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը վերջնականապես լղոզելու, Արցախը Ադրբեջանի կազմում դե-յուրե ճանաչելու և Հայաստանը նոր կատաստրոֆիկ մարտահրավերների առջև կանգնեցնելու նպատակով:

Այս և մյուս թաքնված ականներն են, որոնց բախվելու է հայ հասարակությունը՝ Փաշինյանի կողմից խմբագրած նոր Սահմանադրության ընդունման դեպքում: Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը և թշնամուն հանձնել ոչ միայն Արցախն ու Հայաստանի մի մասը, այլ նաև՝ հայի ազգային ինքնությունը:

Նյութի աղբյուր ` Lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular