ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ` Վարդենիսում նախկին ոստիկանապետին պատկանող ռեստորանում տեղի ունեցած առևանգումից. մինչ այդ եղել է զենքի սպառնալիքով բռնաբարության փորձ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում անձի առևանգման փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Վարդենիս քաղաքի Արզոյան փողոցի 206 տան բնակիչ, 30-ամյա Ռոմիկ Գուրգենի Մինասյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս հունիսի 19-ին, կեսգիշերին իր ընկերների հետ` թվով 20 հոգի, այցելել է Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղ և տեղի «Վանևան » ռեստորանում ցուցաբերել լկտի պահվածք, որից հետո զենքի սպառնալիքի տակ առևանգել է ռեստորանի մենեջեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրայր Ավետիսյանին, իսկ Ռ. Մինասյանի ըկերները ծեծի են ենթարկել Հ. Ավետիսյանի որդուն` 25-ամյա Գոռ Ավետիսյանին, որի ժամանակ մասնակիցներից մեկը զենքը պահել է Գ. Ավետիսյանի գլխին և Ռ. Մինասյանի հետ Գ. Ավետիսյանին բռնությամբ, իր կամքին հակառակ, զենքի սպառնալիքով ստիպողաբար նստեցրել են իրենց ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով` ժամը 03:10-ի սահմաններում առևանգած անձինք Գ. Ավետիսյանին Ծովակ գյուղի վարչական տարածքում իջեցրել են ավտոմեքենայից և դիմել փախուստի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Մինասյանը մինչև հայր և որդուն առևանգելն ու ընկերների հետ ծեծի ենթարկելը բռնություն է կիրառել նույն ռեստորանի մատուցողուհի, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Առաքելյանի նկատմամբ: Զենքի սպառնալիքի տակ Ս. Աառաքելյանին ստիպողաբար, իր կամքին հակառակ, ռեստորանի սենյակներից մեկում փակել է և փորձել բռնաբարել նրան:

Սակայն Ռ. Մինասյանը միայն հասցրել է հանել հագուստի մի մասը, բարեբախտաբար, ռեստորանում գտնվող մարդիկ կարողացել են օգնության հասնել մատուցողուհուն, ինչի շնորհիվ էլ Ռ. Մինասյանը չի կարողացել հասնել իր նպատակին:

Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական բաժինը այսօր միջնորդությամբ դիմելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ռ. Մինասյանի նկատմամբ հայտարարվի հետախուզում և խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների մյուս անձանց ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունեցել, իսկ կատարողը զինված է ատրճանակով։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա էր արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետև ծեծի էր ենթարկել ռեստորանի աշխատակից, 51-ամյա Հրայր Ավետիսյանին։ Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության էր հասել նրա որդին՝ 24-ամյա Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի էր ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել էր նրանց

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular